CNN հեռուստաընկերության տվյալների համաձայն Moderna ամերիկյան բիոտեխնոլոգիական ընկերությունը նախատեսում է սկսել փորձարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը երեխաների վրա:
Փորձարկումները կանցկացվեն վեց նահանգներում՝ Այդահո, Մինեսոտա, Նյու Յորք, Օկլահոմա, Տեխաս և Յուտա: Ընկերությունն արդեն սկսել է հրավիրել 12-ից 18 տարեկան երեխաների, նախատեսվում է հրավիրել 3000 կամավորների:
Ավելի վաղ Moderna- ն հաղորդել էր, որ ընկերության կողմից մշակված պատվաստանյութը 94,5% արդյունավետություն է ցույց տվել:







































