Ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել 24-ից 30 տարեկան 166 հազար կնոջ և 44 հազար տղամարդու մասնակցությամբ, որի ընթացքում պարզվել է, որ սննդակարգում քաղցրավենիքի և կարմիր մսի չափազանց մեծ քանակությունը մեծացնում է ինսուլտի վտանգը 28 տոկոսով, իսկ սրտի կաթվածինը՝ 46 տոկոսով:
Միևնույն ժամանակ, գիտնականները եկել են այն եզրակացության, որ սրտանոթային համակարգի համար առավել օգտակար են կանաչ և դեղին բանջարեղենը, մրգերը, ամբողջական ձավարեղենը և թեյը:
Հետազոտությունը հրապարակվել է Journals of the American College of Cardiology գիտական ամսագրում: