Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Վերջին երկու ամիսների ողբերգությունը Հոկտեմբերի 27-ի ուղիղ շարունակությունն է. Բախշյանն այլևս հույս չունի, որ գործը կբացահայտվի

Հոկտեմբերի 27-ի զոհերից՝ Ազգային ժողովի փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, այլևս թերահավատ է, որ Հոկտեմբերի 27-ի գործը ԱԱԾ վարույթում երբևէ կբացահայտվի։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ  մարտ ամսից  որևէ նորություն չունի գործի քննությունից։ Մինչ այդ էլ առանձնապես ոչնչից տեղյակ չի եղել։ «Երկու անգամ իմ պահանջով քննչական խմբի ղեկավարի հետ հանդիպում է եղել, բայց միայն այդքանը։ Մնացած մանրամասներից տեղեկանում եմ Տարոն Սահակյանի հարցազրույցներից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Բախշյանը։

Հիշեցնենք, որ երկրորդ գումարման ԱԺ պատգամավոր, 2000-2003 թթ. ՌԴ կառավարությունում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը նախօրեին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ  Ազգային անվտանգության ծառայությունում քննվող Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասով գործով քննությունը վտանգված է, փակուղի է մտել, և պետք է մոռանալ, որ այդ գործը երբևէ կբացահայտվի։ Սահակյանը պնդում էր, որ Հոկտեմբերի 27-ի գործից կարևոր փաստաթղթեր են անհետացել, ինչպես նաև շատ կարևոր հանգամանքների վերաբերյալ իր տված ցուցմունքները հասանելի են դարձել այլ անձանց, ինչը սպառնում է իր անվտանգությանը։

«Հոկտեմբերի 27-ի անջատված մասով կարևոր փաստաթղթեր են անհետացել։ Զուգահեռ՝ հունիս-հուլիս ամիսներին շատ կարևոր ցուցմունք էի տվել, որը, համոզված եմ, այդ պատերի ներսում չի մնացել, և դա շատ վտանգավոր զարգացումներ ունեցավ և կունենա և՛ երկրի, և՛ անձամբ ինձ համար։ Չեմ կարող ասել, թե ով է կազմակերպել այդ արտահոսքը՝ միայն քննչական խմբի ղեկավա՞րը, թե՞ հսկող դատախազը՝ Աղաջանյանը։ Բայց կարևոր փաստաթղթերի կորելը, որով կոծկվում է  հետին թվով որոշումներ կայացնելու փաստը, դրա շահագրգիռ կողմը վերահսկող դատախազ Աղաջանյանն է»,- ասաց Սահակյանը։

Անահիտ Բախշյանն ասաց, որ ապշած է Տարոն Սահակյանի ասածներից. «Ուզում եմ հասկանալ՝ ՀՀ ԱԱԾ-ն ում է ծառայում՝ մեր պետությա՞նը, որի հիմքերն օրեցօր խարխլվում են, թե՞ ուրիշին։ Ես շատ վտանգավոր բաներ եմ տեսնում այս ամենի տակ ու շատ մտահոգ եմ»,- ասաց Բախշյանը՝ հավելելով, որ աստիճանաբար գալիս է  այն համոզման, որ ԱԱԾ-ն չի բացահայտելու Հոկտեմբերի 27-ի գործը:

«Վերջին ամիսների ողբերգական զարգացումների հետ կապված ես տեսնում եմ միտում, որով փորձ է արվում Հոկտեմբերի 27-ը թաղել շատ խորը։ Չգիտեմ ինչ մտածել ու ինչ ասել այս ամենի վերաբերյալ։ Իմ գլխում չի տեղավորվում, թե ինչպես կարելի է այս աստիճանի չսիրել, չգնահատել պետությունը, պետականությունը և թույլ տալ նման բաներ։ Ակնհայտ է, որ վերջին երկու  ամիսների ողբերգությունը Հոկտեմբերի 27-ի ուղիղ շարունակությունն է։ Ես եկել եմ այն համոզման, որ Հոկտեմբերի 27-ը ծրագրվել է մեր թշնամի երկրում՝ Թուրքիայում»,- ասաց Բախշյանը։

Մեր հարցին՝ պատրաստվո՞ւմ է  իր փաստաբանի հետ ստեղծված իրավիճակում ինչ-որ քայլեր ձեռնարկել, պահանջներ առաջ քաշել ԱԱԾ-ի առաջ, Բախշյանը պատասխանեց. «Այս պահին չեմ մտածել այդ մասին ու չգիտեմ՝ արդյոք իմաստ ունի՞ նման քայլեր ձեռնարկել։ Այս պահին կարևոր է մեր պետության՝ անդունդ  գլորվող թափը կասեցնել։ Երբ դա հաջողվի, երբ հասկանանք՝ ի վերջո ով է այդ ղեկը իր ձեռքը վերցնում, կայունացնում իրավիճակը, նոր կարելի է քայլեր ձեռնարկելու մասին մտածել։ Այս պահին չգիտեմ ինչ կարելի է  անել»։

Բախշյանի պաշտպան Զարուհի Մեջլումյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասով գործը կարճումից դուրս բերելը և գործի վերաբացումը բեկումնային էր, աննախադեպ, բայցևայնպես անցած տարվա դեկտեմբերից որևէ քննչական գործողության չեն մասնակցել: «Դա պայմանավորում եմ թերևս համավարակով։ Սա ծանր գործ է, մեկ օրվա գործ չէ անշուշտ, շուրջ 50 հատոր է գործը։ Սա հապճեպ չէր լինելու, մենք չէինք էլ ակնկալում, որ շատ արագ զարգացումներ կլինեն, բայց լավատես եմ, որ համավարակի և պատերազմական գործողությունների ավարտից հետո հետևողական են լինելու, որ գործը առաջ գնա: Պետք է բեկում լինի»,- ասաց փաստաբանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում