ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, խորհրդակցում է առաջին տիկնոջ կյանքի մասին հուշագրություն գրելու շուրջ: Այս մասին հայտնում է Page Six-ը ՝ վկայակոչելով աղբյուրներին:
«Մելանյան պատրաստվում է հուշեր գրել Սպիտակ տան մասին … Եվ դա հիանալի հնարավորություն կլինի, որ նա ինքնուրույն գումար վաստակի», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ իրադարձությունների պատմությունը Մելանյայի մեկնաբանությամբ «կարող է մեծ գումար արժենալ», և Թրամփը «խրախուսում է նրան գիրք գրել»:
Ինչպես հաղորդվում է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, երկրում ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո մտածում է ամուսնալուծության մասին: