Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Առաջիկա օրերին կայունություն կլինի. պետք չէ խուճապահար ավանդները հանել ու վերածել դոլարի

Արտարժույթի շուկայում իրավիճակն արդեն կայունանում է, մարդկանց մոտ առկա խուճապային տրամադրությունները՝ ցրվում։ Այսօր արդեն փոխանակման կետերում և rate.am կայքում դոլարի առքը 503-505 դրամ է, իսկ վաճառքը՝ 510-512։ Համեմատության համար նշենք, որ նախօրեին դոլարի վաճառքը հասել էր 521 դրամի։

Հիշեցնենք, որ նախօրեին Կենտրոնական բանկը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։ Ըստ տեղեկությունների՝ այդ գործողությունների շրջանակում 50 միլիոն դոլարի չափ գումար է «ներարկվել» շուկա, ինչն էլ նպաստել է ներկա կայունացմանը։

Տնտեսագետ, ՄԱՀԻ ասոցացված փորձագետ Ջուլիետա Թադևոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դրամի արժեզրկումը բնական էր, սպասելի էր համավարակով և պատերազմական իրավիճակով պայմանավորված, ինչպես նաև արտաքին տնտեսական գործոններով պայմանավորված։ «Դրամի արժեզրկումը հնարավոր էր և սպասվում էր։ Որոշակի ազդեցություն ունեցան նաև մարդկանց մտավախությունները, անհանգստությունները և որոշակի խուճապային տրամադրությունները, բայց կարծում եմ, որ իրավիճակն այնպիսին չէ, որ բնակչությունը խուճապի մատնվի և խուճապային վարք դրսևորի, քանի որ համապատասխան մարմինները՝ Կենտրոնական բանկն ունի զգալի պահուստներ և ի վիճակի է այդ հարցը կարգավորել։ Պարզապես որոշակի ժամանակ է պետք։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ այս իրավիճակը, տատանումները ռիսկային են և մոտակա 1-2 ամսվա ընթացքում պետք չի անհանգստանալ։ Հակառակ դեպքում, Կենտրոնական բանկն իր հնարավորություններով քայլեր կձեռնարկի»,-ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ արդեն իսկ կայունացում նկատվում է։ Դրան զուգահեռ էլ, Թադևոսյանի խոսքերով, հարկավոր է բնակչության շրջանում իրազեկման աշխատանքներ իրականացնել, բացատրել, որ խուճապի կարիք չկա, ամեն ինչ վերահսկելի է, և ԿԲ-ն ի վիճակի է առաջիկա ամիսներին վալյուտային ներխուժումների միջոցով խնդիրը կարգավորել։

Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ առաջիկա օրերին դրամի արժեզրկումը կկանգնի, վիճակը կկայունանա, քանի որ մենք այս վիճակին ականատես ենք եղել նաև անցած տարիներին։ «Ես կարծում եմ, որ վիճակը կկայունանա։ Համենայնդեպս գիտեք, որ արտահանումը միշտ քիչ է ներմուծումից, իսկ արտահանման համար շատ ավելի բարենպաստ է դոլարի բարձրացումը, ինչը չի կարելի ասել ներմուծման համար։ Բայց, քանի որ մենք մեր զամբյուղն ավելի շատ ներկրված ապրանքներով ենք լցնում, դրա համար ժողովրդի կենսամակարդակի վրա տատանումն իր ազդեցությունը կթողնի»,- ասաց Մխչյանը։
Ինչ վերաբերում է դրամի արժեզրկմանը, մեր զրուցակցի խոսքերով, պատճառները մի քանիսն են՝ կորոնավիրուսի ճգնաժամը, 2020 թվականին տուրիստների հոսքի նվազումը, որի պատճառով դոլարի շրջանառության պակաս եղավ, տրանսֆերտները քչացան կորոնավիրուսի պատճառով։ «Եվ մեկը մյուսի հետ կուտակվելով նպաստեց նրան, որ դոլարը 470-ից հասավ 500։ Իսկ 520-521-ը աժիոտաժային էր, դա լուրջ չէ»,- ասաց Մխչյանը՝ հավելելով, որ առաջիկա օրերին ևս կկայունանա դրամը։ Պարզապես հարկավոր է հավատը չկորցնել մեր երկրի, մեր արժույթի հանդեպ։ «Այս աժիոտաժը հենց դրանով է պայմանավորված, որ մարդիկ մեծ քանակի դոլար են գնում։ Իրենց ավանդները հանում են բանկերից ու դոլար են գնում, բայց եթե մի փոքր կայունություն լիներ երկրում, նման երևույթներ չէին լինի»,-եզրափակեց Արտահանողների միության նախագահը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում