Tuesday, 30 06 2026
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր

Մարսելի քաղաքային խորհուրդն Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձև է ընդունել

Մարսելի քաղաքային խորհուրդն Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձև է ընդունել։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

«Միջազգային հարաբերությունների գծով փոխքաղաքապետի առաջարկով Մարսելի քաղաքապետը քաղաքային խորհրդին է ներկայացրել հետևյալ զեկույցը.

«Մինչդեռ ողջ աշխարհում աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամ է, սեպտեմբերի 27-ից մենք ականատեսն ենք թուրքական զինված ուժերի և սիրիական օժանդակների աջակցությունը վայելող ադրբեջանական զինված ուժերի հարձակմանը Լեռնային Ղարաբաղի և նրա հայ բնակչության դեմ, որին վերջ դրվեց նոյեմբերի 9-ին կնքված և հայ ժողովրդի մեծամասնության կողմից չընդունվող հրադադարի համաձայնագրով:

Պատմական Հայաստանի արեւելյան մասում գտնվող այս հողատարածքը միշտ բնակեցված է եղել հայ ժողովրդով:

Հայերի ազատագրման կամքը կոտրելու նպատակով ԽՍՀՄ-ը 1921 թ.-ին հանդես եկավ տարածքը Ադրբեջանին կցելու ցինիկ նախաձեռնությամբ: 1988-ից ԽՍՀՄ-ի խարխլումը մղեց դաշնային հանրապետություններին հռչակել իրենց անկախությունները:

Հանրաքվեի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որին դարեր շարունակ նրա բնակիչներն անվանում են Արցախ, հռչակեց իրեն որպես անկախ Հանրապետություն:

Սրան հաջորդեց այն, որ Ադրբեջանն անխնա պատերազմ սկսեց ավելի քան 95% հայերով բնակեցված այս տարածքի դեմ, որից սակայն պարտված դուրս եկավ:

Միջազգային հարթակում ստեղծվեց «Մինսկի խումբը», որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները՝ փորձելու գտնել խաղաղ լուծում՝ ցավոք ապարդյուն։

2016-ի, ինչպես նաեւ 2020թ հուլիսի հարձակումներից հետո մենք ականատեսն ենք Ադրբեջանի զինված ուժերի նոր ագրեսիայի, որի թիրախ են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությունը և պատմական ժառանգությունը:

Ապավինելով Էրդողանի կառավարության անսասան աջակցությանը, Ադրբեջանը մեզ ստիպում է տեսնել, որ «1915-ի ոգին», որով կազմակերպեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, դեռ շարունակում է գործել: Բազում վկայություններ կան միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումների մասին. անխտիր թիրախավորվել են ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությունը՝ լայնորեն գործածելով արգելված զենքեր, ներառյալ կլաստերային զինամթերք: Մենք չենք կարող ընդունել պատերազմական այս հանցագործությունները:

Մեր բարոյական պարտքն է անվերապահ դատապարտել այս ռազմական ագրեսիան, որպեսզի չասենք՝ մենք չգիտեինք, ինչպես անցյալում:

Մարդկային և ժողովրդավարական արժեքներին հավատարիմ Մարսելը միշտ կապված է եղել թե՛ Ֆրանսիայի և թե՛ ողջ աշխարհի հայերի հետ: Բարբարոսության առջև նրանք միշտ կանգնած են եղել իրենց համաքաղաքացիների կողքին:

Ֆրանսիան և միջազգային հանրությունը պետք է համախմբվեն Արցախի Հանրապետության ճանաչման համար, որպեսզի վերջապես հաստատվի կայուն խաղաղություն և ապահովվի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության պաշտպանությունը:

Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների կողմից վերջերս ստորագրված հրադադարից անդին, մենք Ֆրանսիայի կառավարությանը կոչ ենք անում շարունակել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում և գտնել տեւական լուծում, որպեսզի Արցախը շարունակի մնալ հայկական»:

Սրանք են այն պատճառները, որոնք մղում են մեզ՝ քաղաքային խորհրդին, առաջարկել ընդունել հաջորդիվ բանաձևը.

ՀԱՄԱՁԱՅՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ

ՄԱՐՍԵԼԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԸՆԴՈՒՆՈՒՄ Է

❗❗❗Մենք հայցում ենք, որպեսզի Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետությունը: Այս ճանաչումը կոչված է լինել նրա բնակչության անվտանգության ու տարածաշրջանային կայունության գրավականը և կդառնա խաղաղության վերջնական համապարփակ համաձայնագրի մի մասը, որի երաշխավորներից մեկը կլինի մեր երկիրը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում