Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Կրոնական ազատության միջազգային դաշինքի հանդիպմանը հանդես է եկել ելույթով

Նոյեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ելույթով է հանդես եկել Կրոնական ազատության միջազգային դաշինքի առցանց նախարարական հանդիպմանը։

Ընդգծելով սեփական պատմական փորձի հիման վրա Հայաստանի համար կրոնական և էթնիկական հանդուրժողականության կարևորությունը՝ դեսպան Ներսեսյանն իր ելույթում մտահոգություն է հայտնել կրոնական համատեքստում Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի կապակցությամբ։ Դեսպանը նշել է, որ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հայաբնակ մի շարք շրջանների վերահսկողության անցումն Ադրբեջանին, առանձնակի կարևորություն են ստանում հայ կրոնական և պաշտանմունքային վայրերի ոչնչացման կանխման նպատակով միջազգային հանրության կողմից դրա բարձրաձայնումն ու խիստ միջոցների ձեռնարկմանն ուղղված կոչերը։ Վարուժան Ներսեսյանը հավելել է․ «Վերջին պատերազմի ընթացքում արձանագրվել են կրոնական և պաշտամունքային վայրերի դիտավորյալ թիրախավորման և ոչնչացման դեպքեր, ներառյալ՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը։

Մինչ Ադրբեջանի ղեկավարությունը խոստանում էր վերականգնել քանիցս ռմբակոծված մայր տաճարը, վերջին հանգստյան օրերին ի հայտ եկան մասունքների, արձանների պղծման և քաղաքի սրբագույն խորհրդանշի նկատմամբ բացահայտ կերպով ծաղրի մասին փաստող լուսանկարներ»։

Առցանց հանդիպմանը հաջորդած լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ընթացքում հայկական քրիստոնեական մշակութային արժեքների ճակատագրի վերաբերյալ հարցին է անդրադարձել նաև Կրոնական ազատությունների հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Սեմյուել Բրաունբեքը` պատրաստակամություն հայտնելով Ադրբեջանին և ներգրավված ցանկացած այլ կողմին այդ կրոնական վայրերը պաշտպանելու աներկբա կոչ անել:

Տեղեկանք․ Հանդիպման ընթացքում Հայաստանը միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքի՝ պաշտամունքի ապահով վայրերի վերաբերյալ հայտարարությանը։ Ընդգծելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում, Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայում և այլ միջազգային փաստաթղթերում ամրագրված մտքի, խղճի և կրոնի ազատության կարևորությունը` հայտարարությանը միացած կողմերը նշում են, որ խորը մտահոգություն են հայտնում, մասնավորապես ռազմական հակամարտությունների ընթացքում, պաշտամունքի վայրերի նկատմամբ իրականացվող հարձակումների, այդ թվում՝ ազգային, ռասայական և կրոնական ատելության հողի վրա իրականացվող մասունքների և հուշարձանների միտումնավոր ոչնչացման առնչությամբ՝ ի խախտումն միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների:

2020 թվականի փետրվարի 5-ին ստեղծված Կրոնական ազատության միջազգային դաշինքին Հայաստանը միացել է հունիսի 12-ին։ «Կրոնական ազատության միջազգային դաշինք» կոչվող ԱՄՆ պետքարտուղարության նախաձեռնության նպատակն է բարելավել համագործակցությունն ու միավորել ջանքերը կրոնական փոքրամասնությունների պաշտպանության, կրոնի կամ հավատքի հիմքով խտրականության և հետապնդման դեմ պայքարի, հավատքը փոխելու ազատության ապահովման, հանցագործների միջազգայնորեն պատասխանատվության ենթարկման և այլ հարցերում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում