Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ազգային ժողովում քննարկվում է Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Ինչպես նշեց օրենքի նախագծի հեղինակ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, առաջարկվում է, որ մարտական գործողությունների ժամանակ գերեվարվածների ընտանիքները շարունակեն ստանալ այն գումարները, որ ստանում էին այդ ողջ ընթացքում:
«Այս օրինագծի նպատակն է պահպանել պաշտոնային դրույքաչափը այն զինծառայողների համար, որոնք գտնվում են գերեվարության մեջ»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:








































