Monday, 15 06 2026
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է

Ողորմելի Հայաստան. Երբ անգամ դավաճանի «կոչումը» Մոսկվան է շնորհում

ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, Ezerk.am

Հոգեւոր, լուսավոր, բարգավաճ, ծիրանի, մնում է՝ տանձի երկիրը, իրականում, արժանի է իր իսկական բնութագրին: Ողորմելիին: Անշուշտ մեզնով, իր ժողովրդով հանդերձ: Մի երկիր ու ժողովուրդ, որ բերանը բաց սպասում է, թե մոսկովյան խրատականներով նվաստացման էլի որ աստիճանին են իրեն իջեցնելու: Մանավանդ ՌԴ նախագահ Պուտինի շուրթերով

Ինչու է թեւերը քշտել անձամբ Պուտինը: ՌԴ նախագահը անհանգստանալու ավելի քան լուրջ պատճառներ ունի: Դեպի Հարավային Կովկաս «պատմական ճեղքում» գործելիս, Ռուսաստանը հենվել է հայ էլիտայի կատարյալ անադեկվատության վրա: Առանց այդ անադեկվատության Հայաստանի ջախջախման գնով Ղարաբաղում ռուսական ուժերի տեղակայման Լավրովյան ծրագիրն իրականանալի չէր: Արդյունքում Մոսկվան հայտնվել է խորհրդային շրջանից ի վեր երբեւէ առաջացած աննախադեպ ծանր վիճակում: Հայկական բաժնով դրությունը բնավ չի համընկնում Կրեմլի նախնական գծագրումներին:

Ռուսաստանում դարերի խորքից հառնող թուրք հեգեմոնիան, որի տրիգերը, ձգանը 1921-ի Մոսկովյան պայմանագրի կնքումն էր, 100 տարի անց կլանել է հյուսիսային երկիրը: «Ալիեւը՝ համաշխարհային կարգի քաղաքական գործիչ», «Ադրբեջանի փայլուն հաղթանակը», «Ուժային լուծումի ադրբեջանական օրինակը», «Ադրբեջանցիները՝ բնատուր դիվանագետներ» ռուսական պաշտոնական պրոպագանդայի կարգախոսները վկայում են թուրքական պետությունից, ինչպես նաեւ երկրի ներսում թուրքական տարրից Ռուսաստանի տոտալ կախվածությունը:

2020 թվականի նոյեմբեր 17-ի հարցազրույցում հնչած հայ ժողովրդի, հայ քաղաքական վերնախավի պուտինյան գնահատականները նշանակում են, որ անադեկվատության գերագույն աստիճանին հասած հայերից այլեւս «կենդանի» պատնեշ կառուցելն անհնար է: Միայն մեռյալ հայերն են դեռ ինչ-որ բանի պիտանի:

Նախագահ Պուտինը «ցեղասպանություն» բառը կրկին օգտագործեց միլիոնավոր նահատակվածների հաշվին թուրքերի դեմ Կովկասում հայկական պատնեշ կառուցելու համար: Կոտորածների ռուսական այս ավանդույթը 200 տարեկան է, եւ ոչ մի նշան չկա, որ հայերը պատրաստ են կանգնեցնելու մահվան գնացքի ընթացքը:

Հայաստանի հոգեհանգստին Պուտինը արտասանեց մի ճառ, որին անշուշտ արժանի ենք, եթե երկուս եւ կես տարի հանդուրժել ենք տգետ, անհավասարակշիռ, գավառամիտ ու վախկոտ իշխանություն: Նախորդ տասնամյակներին չենք անդրադառնում, որորվհետեւ 2018-ի մայիսով, կարծես, գիծ էինք քաշել դրանց տակ: Սակայն, երկու տարի առաջ արդեն պարզ էր, որ դա թվացյալ գիծ է: Հանրային ջանք էր պետք անադեկվատներին փոխարինելու համար: Չարվեց՝ եւ գինը հսկայական է ու աճելու միտում ունի:

Վլադիմիր Պուտին. «Հայերը Փաշինյանին դավաճան համարելու որեւէ հիմք չունեն»

Խոսքը, բացի Նիկոլ Փաշինյանից եւ պրոֆեսիոնալ ու սիրող միմոսների հարթակային իր կվարտետից, վերաբերում է նաեւ նախաթավշյան շրջանի մնացորդ «նախագահ» Արմեն Սարգսյանին: Առանց չակերտների հնարավոր չէ հիշատակել մի գործչի, որ ստորագրություն էր տվել, թե դեմ չէ ստորագրության սահմանադրական լիազորությունից իրեն զրկելուն: Միաժամանակ Սարգսյանը շաբաթը մեկ գանգատվում էր լիազորությունների իբր պակասից: Հիմա էլ հանդես է գալիս վարչապետի պաշտոնանկության կոչով: Անշուշտ, իր մեղսակցության եւ հնամենի ժամանակների խորհրդարանի կողմից ընտրված լինելու մասին մոռանալով:

«Մերկ արքաների» այս զույգին մամուլով բազմիցս քաջալերել ենք գործել համերաշխ, որպեսզի գոնե խելք-խելքի տալով նվազեցնեն պետական ինքնիշխանություն կատեգորիայի հանդեպ իրենց ակնբախ դարձող անադեկվատությունը: Պատերազմող բնակչությանը դեսից-դենից զինվորական հանդերձանք ճարելու Փաշինյանի հրապարակային կոչը եւ Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմից վտարելու Սարգսյանի բրյուսելյան հորդորը միեւնուն կարգի դիլետանտական դրսեւորումներ են:

Փաշինյան. Ընդամենը 24 ժամում պահեստազորից եւս մեկ բանակ ենք կազմավորվել: Հոկտեմբեր 2019 | Վարչապետի գրասենյակ
Դիլետանտիզմի արմատը հարկ է փնտրել օտարի փրկօղակին ապավինելու հայերիս դարավոր սովորության մեջ: Այն պարագային, որ փրկօղակը ոչ այլ ինչ է, քան 1915-ի թրքական բութ յաթաղան՝ Պետերբուրգի խրախուսական հայացքի ներքո, 1916-ի դավաճանություն Վանին եւ 1920-ի բոլշեւիկյան սվին արյունաքամ Հայաստանի թիկունքին, 1991-ի «Կոլցո» եւ Լավրովյան ծրագրի 2020-ի պատերազմական իրագործում Շուշիում ու Հադրութում:

Մեռած էլիտայի եւ անտերացած հանրության կենսական ռեֆլեքսները արթնացնելուն միտված նախագահ Պուտինի «ետմահու եզրակացությունը» միայն մեկ-երկու շաբաթ անց կհասնի հայ հասցեատիրոջը: Այդքանով է ուշանում սեփական թերացումների հանդեպ անտարբեր բովանդակ հայության արձագանքը: Մինչ հանրային արձագանքի ձեւավորվելը իրադրությունը հասցնում է էլի դեպի վատը փոխվել: Այդպես՝ շարունակ:

Նման պայմաններում հրատապ վերլուծականներ հրապարակելը նման է օդ կրակելուն: Իրողության հրամայականները եւ հանրային դիսկուրսը ողբերգական կերպով տեղաշարժված են ժամանակի մեջ: Այս երեւույթը ներքին կյանքում սովորաբար ծնում է քաղաքացիական պատերազմ, իսկ արտաքին ասպարեզում՝ մարդկանց եւ հայրենիքի կորուստ: Կա, սակայն, մի պատճառ, որ ստիպում է հրապարակել վերլուծություններ անունների հստակ նշումով. հազարավոր նահատակների լուռ պահանջը: Նրանք անանուն չեն: Փակ օղակը ճեղքելու հնարավոր քայլերի մասին, հուսանք, կխոսենք:

Այս թեմայով կարդացե՛ք նաեւ >>>

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում