Ռուսաստանը, օրեր առաջ պայմանավորվելով Թուրքիայի հետ, դադարեցրեց սեպտեմբերի 27-ին Հայաստանին պարտադրված պատերազմը: Այսօր Հայաստանը կանգնած է մի շարք լուրջ խնդիրների առաջ, որոնք հրատապ լուծում են պահանջում: Այդ խնդիրները լուծելու ի՞նչ հնարավորություններ կան, ի՞նչ աշխատանք պետք է պարտվի Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ, քանի որ տպավորություն է, որ Միացյալ նահանգները և Ֆրանսիան գոհ չեն ստեղծված իրողություններից: Զուգահեռ ունենք բավականին լարված ներքաղաքական իրավիճակ: Նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես եկավ ուղերձով և հայտարարեց, որ ԱԺ արտահերթ ընտրություններն անխուսափելի են: Այս և մի շարք այլ հարցեր «Առաջին լրատվական»-ը քննարկել է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ: