Երկուշաբթի օրը իտալական Սթրոմբոլի կղզում ժայթքել է համանուն հրաբուխը: Նոյեմբերի 16-ի առավոտյան խառնարաններից մեկում ժայթքել է մոխրի սյունը, որը նստվածք է տվել մոտակա բնակավայրերի տարածքում:
Սթրոմբոլին ակտիվ հրաբուխ է՝ երեք ակտիվ խառնարաններով:
Նախորդ ժայթքումը տեղի էր ունեցել 2019-ի ամռանը, մեկ մարդ զոհվել էր, մի քանիսը՝ վիրավորվել:








































