Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ ԱԳՆ խոսնակի գրառումը, թե խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց, տարընթերցման տեղիք է տվել. «Կխնդրեի հավելյալ պարզաբանեք խաղաղ գործընթացի մասով և դրան հաջորդած պատերազմի ընթացքում»:
«Այդ փաթեթում, որ չի ընդունվել, միշտ եղել է փախստականների և բռնի տեղահանվածների վերադարձի հարց: Ադրբեջանական կողմից միշտ ի նկատի է առնվել, որ իրենց փախստականները պետք է առնվազն վերադառնան Շուշի»,- պարզաբանեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ պատերազմի X պահից, գուցե 5 օրից, 7 օրից, Շուշին որպես պատերազմի դադարեցման նախապայման հայտնվել է օրակարգում. «Սրանք անհերքելի փաստեր են: Բա եթե տենց լավ տարբերակներ են եղել թղթի վրա սիրուն գրած, Հայաստանը հրաժարվե՞լ է: Ով տենց բան է ասում, կգա իմ առաջ պատասխան կտա»:
Վարչապետը նշեց, որ ԱԳ նախարարին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել:
Մանրամասն՝ տեսանյութում:









































