Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը նշեց, որ Շուշիի հարցը որևէ բանակցային գործընթացի փաթեթի մաս չի կազմել. «Խնդրում եմ պարզաբանեք»:
Ի պատասխան վարչապետն ասաց. «Իսկ որևէ բանակցային փաթեթ կյանքի կոչվե՞լ է: Վերջին 2.5 տարվա իմ ունեցած շփումները, քննարկումները ինձ համար կասկած չեն թողնում, որ պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից և տեսանելի ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից և Շուշիից: Որևէ թուղթ կյանքի կոչվե՞լ է, իսկ ինչի՞ չի կոչվել: Բա ապրիլյան պատերազմը ո՞նց կանգնեցվեց, ի՞նչ պայմանով»:
Պատգամավորը նշեց նաև, որ այս շոկային իրավիճակում ցանկացած ելույթ, խոսք կարող է էլ ավելի սուր ռեակցիաներ առաջ բերել. «Նաև չպե՞տք է սկսվի երկխոսություն այն քաղաքական ուժերի հետ, որոնց հետ հնարավոր է»:
Մանրամասն՝ տեսանյութում:












































