Հռոմի պապ Ֆրանցիսկոսին դուր է եկել բրազիլացի մոդել Նատալյա Գարիբոտոյի բաց հանդերձանքով լուսանկարը։
Այն, որ Հռոմի պապին դուր է եկել Instagram-ի կադրը, նկատել է Barstool Sport պորտալը: Լուսանկարում աղջիկը ներկայանում է որպես «դպրոցական»՝ կարճափեշ կիսաշրջազգեստով ու կիսագուլպաներով: Մոդելի էջի գրեթե բոլոր լուսանկարները բավականին անկեղծ ոճով են:
Գարիբոտոն շոյվեց 83-ամյա պապի ուշադրությունից և նրան հաղորդագրություն ուղարկեց: Հռոմի պապը չպատասխանեց, բայց, այնուհանդերձ, լուսանկարից իր հավանումը հեռացրեց:
Համացանցային տվյալների համաձայն, հավանումը կարող էր պատահականորեն հայտնվել, բացի այդ, դժվար թե Հռոմի պապն ինքը վարելիս լինի իր էջը:









































