Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Շուշիի կորուստը նման է Մասիս լեռան կորստին, բայց մենք հնարավորություն ունենք այն «Իսկանդերի» նման մի բան դարձնել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ի թիվ այլ հարցերի անդրադարձել է նաև Շուշիի անկմանը։

«Շուշին այո, ընկել է, և ընկնելուց հետո 2 անգամ հետ գրավելու և հետ ազատագրելու փորձեր են եղել, առաջին փորձը չի ստացվել ընդհանրապես, երկրորդ փորձի ընթացքում մի խմբի հաջողվել է մուտք գործել և դիրքավորվել Շուշիում, բայց այդ խմբին չի հաջողվել զարգացնել հաջողությունը, և ըստ էության Շուշին շարունակել է մնալ ընկած»,-հայտարարել է նա։

Վարչապետի խոսքերով՝  շատ միֆեր կան Շուշիի հետ կապված.«Օրինակ, ինձ հենց այդ օրերին լուր տվեցին, որ 50 հոգանոց խումբ կա, որը դեռ շարունակում է՝ այն ժամանակ, երբ մենք գիտեինք, որ Շուշին ընկել է: Եվ, բնականաբար, այդ իրավիճակում, ով ինֆորմացիան տալիս էր, ես կոնտակտ խնդրեցի, թե ո՞վ կա այդ խմբում, ո՞վ է, որ այդտեղ է գտնվում: Եվ, բնականաբար, փոխանցեցի զինվորականներին, որովհետև այլ ալիքով էր եկել այդ տեղեկատվությունը: Հետագա պարզաբանումների ընթացքում պարզվեց, որ այդ անձն իրականում գտնվում է Ստեփանակերտում: Ես նկատի ունեմ, որ շատ դեպքերում տեղեկություններ էին տարածվում, որոնք հետագա ճշգրտումների ընթացքում ուղղակի հերքվում էին:Ճիշտ ընկալեք մեր քաղաքական խնդիրը: Երբ սկսվել են անհաջողությունները ռազմաճակատում, քաղաքական խնդիրը, որ մենք ձևակերպել ենք՝ բեկում մտցնել տրամաբանության մեջ: Եվ սրա համար արել ենք այն ամեն ինչը, ինչ հնարավոր է:Այս որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ մենք հասկացել ենք, որ անիմաստ է նման խնդիր ձևակերպել: Ո՞րն է այդ կետը, որտեղ մենք դա արձանագրել ենք: Այդ կետը Շուշիի անկումն է: Եվ ես ցանկանում եմ ասել նաև, որպեսզի մեր հանրությունն իմանա. Շուշիից առաջ, պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում, Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի»,-եզրափակել է նա։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի դիտարկումներին նշեց.«Ես չեմ ուզում մեկնաբանել, ինչ-որ բաներ ասել։ Անկախ նրանից ուզում էր Ադրբեջանը, թե ոչ՝ այնպես է ստացվել, որ հիմա Շուշին մերը չէ։ Բայց  պետք է իրատես լինենք։Շուշին իհարկե մահացու վտանգ է Ստեփանակերտի ու մնացած բնակավայրերի համար, բայց մենք հնարավորություն ունենք Շուշին դարձնել, փոխաբերական իմաստով, «Իսկանդերի» նման մի բան, որպեսզի նա երբեք մեր դեմ չկիրառվի։ Իսկ ճիշտ քաղաքականության դեպքում դրան հնարավոր է  հասնել։ Ռուս խաղաղապահները, որոնք այս պահին Արցախում են, չեմ կարծում,  որ այդ պայմաններում Ադրբեջանը նորից Արցախի նկատմամբ կկարողանա ագրեսիա ձեռնարկել։ Այսինքն՝ Շուշին ռազմաքաղաքական առումով իր առավելությունը չի կարողանա օգտագործել, քանի դեռ խաղաղապահներն այստեղ են»։

Շարունակելով Բաբայանն ասաց.«Իհարկե դա մեր ցավն է, բոլորիս ցավն է։ Դա շատ նման է Մասիս լեռան կորստին։ Ամեն անգամ տեսնելու ենք ու մեր հոգու խորքում իհարկե պատկերացնում ենք, թե ինչ զգացմունքներ ենք ապրելու։ Բայց Արցախը ողջ է, չի մահացել։ Այո՛, ծանր վիրավորված է, վերակենդանացման բաժնում է, կորցրել է ոտքը, ձեռքը, մեկ աչքը, բայց դեռևս կենդանի է։Պետք է ապրենք ու ապաքինվենք ու որպեսզի կարողանանք իսկապես նորմալ երկիր կառուցել, պետք է ջանք թափենք։ Այնպիսի հաղթանակներ ենք տոնելու, որ հիմա դեռևս չենք էլ պատկերացնում։ Սա միանշանակ է»։

Արդյոք Ադրբեջանը կհամաձայներ զինադադարի առանց Շուշին գրավելու՝ հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց.«Կարելի է շատ բան խոսել։ Ես մի բան գիտեմ։ Կարելի՞ էր խուսափել պատերազմից, կարծում եմ՝ կարելի էր։ Կարելի՞ էր այլ ելք ունենալ պատերազմում, կարծում եմ՝ կարելի էր։ Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք։ Շահարկելն անիմաստ է, մենք հիմա պետք է մտածենք ապագայի մասին և ոչ թե քաղաքական դիվիդենտներ քաղենք։ Ունենք շատ ծանր, սարսափելի իրավիճակ։ Մեր երկիրն ու մեր ժողովուրդը պատմության մեջ շատ քիչ են նման իրավիճակում հայտնվել ու հիմա պետք է, որ մենք ապաքինվենք։ Իսկ ապաքինվելու համար խորաթափանց փոփոխություններ են պետք։ Բայց նորմալ, հանգիստ, առանց մեկս մյուսի հետ թշնամանալու։ Մենք այլ երկիր ու հասարակություն պետք է ունենանք, այլ մտածելակերպ պետք է ունենանք՝ իսկական հայկական, որը դժբախտաբար այլասերվել ու աղավաղվել է»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում