Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Մինսկում թողնել Դոնբասում իրավիճակի կարգավորման շուրջ շփման խմբի բանակցությունները, հայտնում է ONT հեռուստաալիքը:
«Լսեք, իսկ որտե՞ղ ավելի լավ հարթակ կգտնեք։ Կթռչեք Նուր-Սուլթա՞ն: Հեռու է։ Անհասկանալի է, թե ինչու: Բայց դա հնարավոր է, բայց, հավանաբար, ոչ այնքան հարմար: Իսկ այստեղ`Կիև – Մոսկվա – Մինսկ եռանկյունին է: Մեկ ժամ, և դուք այստեղ եք, բանակցում եք, հետ եք գնում», – լրագրողներին ասել է Լուկաշենկան:
Բելառուսի ղեկավարը նաև ասել է, որ եթե շփման խմբի անդամները չեն ցանկանում գալ Մինսկ, ապա «պետք էլ չէ»:
Լուկաշենկոն կարծում է նաև, որ Մինսկում հնարավոր է ոչ միայն ուկրաինական օրակարգի, այլև Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ փոխհարաբերությունների արդիական հարցերի քննարկումը:








































