ԱՄՆ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ երկու-երեք շաբաթ անց ակնհայտ կդառնա իր հաղթանակը ամերիկյան ընթացիկ ընտրություններում: Նման հայտարարություն նա արել է Washington Examiner-ին տված հարցազրույցում:
Թրամփը զրուցել է պարբերականի գլխավոր քաղաքական թղթակից Բայրոն Յորքի հետ, որը ներկայումս ամենահայտնի ամերիկացի մեկնաբաններից է, որը պահպանողական հայացքների կրող է, ինչպես և Սպիտակ տան ղեկավարը:








































