Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվան այժմ բանակցություններ է վարում Երևանի ու Բաքվի հետ Ղարաբաղում ՄԱԿ-ի տարբեր կառույցների ներկայացուցիչների ներկայության հնարավորության շուրջ՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հիմա մենք կապի մեջ ենք մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ, ՄԱԿ-ի կառույցների խնդրանքով՝ մենք համաձայնության ենք գալիս, որպեսզի նրանք կարողանան իրենց ներկայությունն ուղղակիորեն տեղակայել Լեռնային արաբաղում», – ասել է Լավրովը:
Նա պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն կոմիսարի գրասենյակին, ՄԱԿ-ի՝ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին և ՄԱԿ-ի՝ Զարգացման ծրագրի ներկայացուցիչներին:
Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումը այդ կառույցների առկայության վերաբերյալ դեռ անհայտ է:









































