Լոնդոնի հյուսիսում անհայտ անձը մեքենայով բախվել է ոստիկանական բաժանմունքին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Լոնդոնի քաղաքային ոստիկանությունը։
Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Էդմոնթոնի շրջանում: Հարվածից հետո վարորդը դուրս է ցատկել մեքենայից, բենզին է լցրել շենքի դիմաց ու հրկիզել է այն:
Հարձակվողը բերման է ենթարկվել, ոչ ոք չի տուժել: Նրա դրդապատճառները դեռևս անհայտ են:
Բոլոր ոստիկանները տարհանվել են բաժանմունքից: Դեպքի մանրամասները ճշտվում են:











































