Հանրապետական սենատոր Դեն Սալիվանը հաղթել է Ալյասկա նահանգում կայացած ընտրություններում՝ մեծացնելով իր համակուսակիցների ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի վերահսկողությունը պահպանելու հնարավորությունը, հաղորդում է NBC հեռուստաընկերությունը:
Սալիվանի վերընտրությամբ Հանրապետական կուսակցությունը Սենատում (ընդհանուր առմամբ 100 տեղ) կունենա 50, իսկ դեմոկրատները՝ 48 տեղ: Սենատի վերահսկողության հարցը վերջնականապես որոշվելու է 2021 թվականի հունվարի 5-ին Ջորջիա նահանգում ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում, որտեղ քվեարկության կդրվի միանգամից երկու սենատորական մանդատ:
Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը երեքշաբթի վերընտրվել է միաձայն, դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը նույնպես պահպանել է իր լիազորությունները:








































