Ռուսաստանը փակել է առևտրի ներկայացուցչությունները Լիտվայում և Ուկրաինայում։
Համապատասխան որոշումն ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Դրանց փակումը սեպտեմբեր ամսին առաջարկել էր արդյունաբերության և առևտրի նախարարությունը: Գերատեսչությունում հիշեցրել են, որ ամռանը Ուկրաինայի կառավարությունը դադարեցրել է Ռուսաստանի հետ փոխադարձ առևտրի ներկայացուցչություններ հիմնելու վերաբերյալ համաձայնագրի գործողությունը: Ինչ վերաբերում է Լիտվային, ապա այստեղ նախարարության փորձագետները ներկայացուցչության աշխատանքը համարել են անհեռանկարային՝ հաշվի առնելով ապրանքաշրջանառության անկումը:
2020 թվականի առաջին կիսամյակում այն կրճատվել է մեկ երրորդով: Փակվելուց հետո Ռուսաստանին առևտրի ներկայացուցչություններ են մնացել 58 երկրներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:








































