Friday, 03 07 2026
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն

Համախմբվենք ազգաշինության և պետականաշինության ոգով. ՀԲԸՄ-ն միասնության կոչ է արել

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը կոչ է անում Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող ու գործող անհատներին, մարդասիրական, ընկերային և քաղաքական կազմակերպություններին ու կուսակցություններին՝ միավորվել և ոտքի կանգնել, քանի որ առաջիկա օրերին կրկին մարտահրավերներ են սպասվում։ Հայտարարության մեջ նշվում է, որ պետք է համախմբվենք ազգաշինության և պետականաշինության ոգով:

«Անցնող քառասունչորս օրերը մեր ազգի համար հոգեկան ծանր ապրումների ժամանակաշրջան դարձան` լի մտահոգությունների, ցասման, հուսահատության և տխրության խառը զգացմունքներով։ Այսօր կողմնորոշվելու և մեր հետագա անելիքները նախանշելու այս հանգրվանը կարող է վախազդու թվալ, սակայն նման պահերին է, որ հայը դրսևորում է իր նկարագրի ամրությունն ու կամքի տոկունությունը: Մենք մահը հաղթող ժողովուրդ ենք։ Մեր գոյության հազարամյակների ընթացքում սովորել ենք գոյատևել ու մեր հոգեկան հզորությամբ դիմակայել ամեն տեսակի խոչընդոտներին և մեզ ընկճել ցանկացող ուժերին: Քաղաքակրթության մեջ մեր թողած ժառանգությունը նշանավորվում է բազմաթիվ ու հարատև ձեռքբերումներով։

Այսպիսի պահերին, երբ մեզ կոտրված ենք զգում, պետք է հետ նայենք մեր պատմությանը և քաջալերվենք մեր գոյության, տոկունության և կենսունակության ամենապայծառ օրինակներով։ Քառասունչորս օր շարունակ, հայությունը մոլորակի բոլոր անկյուններում միաձուլեց իր ներուժն ու կամքը և լսելի դարձրեց իր ձայնը։ Անծանոթները միասնական պայքարի զորակիցներ և գործակիցներ դարձան։ Մեր հայրենիքի դեմ թշնամու նենգ հարձակումը համախմբեց մեզ` ձերբազատելով մեր համայնքները պառակտող տարաձայնություններից: Այս իրողությունն է, որ պիտի մղի մեզ կերտելու մեր պատմության նոր էջը: Այս նոր հանգրվանին մենք պիտի շարունակենք գործել միասնաբար` հաղթահարելով բոլոր խոչընդոտները: Մեզնից յուրաքանչյուրն իր նպաստը պիտի բերի մեր և մեր ժողովրդի վերքերի բուժմանն ու մեր երկրի վերակառուցմանը։

Մենք պետք է խաղաղությամբ տոգորենք մեր սրտերն ու համախմբվենք ազգաշինության և պետականաշինության ոգով։ Սա է մեր պարտքը այն բոլոր հերոսների հանդեպ, որոնք իրենց կյանքերը զոհաբերեցին, կամ որոնք վիրավոր և դեռեւս ապաքինվում են և կամ նրանց, ում սրտերը դեռեւս կսկիծում են։ Հայաստանն այսօր ունի բոլորիս կարիքը։ Արցախն է կանչում մեզ։ Ավելի քան երբևէ մենք պետք է մեկտեղենք մեր ուժերը։

Կոչ ենք անում մեր ազգի բոլոր նվիրյալներին՝ Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող ու գործող անհատներին, մարդասիրական, ընկերային և քաղաքական կազմակերպություններին ու կուսակցություններին՝ միավորվել և ոտքի կանգնել, քանի որ առաջիկա օրերին մեզ կրկին մարտահրավերներ են սպասվում»,-ասված է հայտարարությունում։ Նշվում է, որ ՀԲԸՄ-ն պատրաստ է ծառայել, պատրաստ է գործակցել և վերակառուցել, աջակցել պետականության հիմքերի ամրապնդմանը, ժողովրդին, հաստատություններին, կառավարությանն ու եկեղեցուն և առաջնորդել, ըստ անհրաժեշտության, ապագային միտված մեր միասնական ճանապարհին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում