Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գործակալություններին ասել է, որ չհամագործակցեն Ջո Բայդենի իշխանության փոխանցման թիմի հետ՝ հաղորդում է Washington Post-ը:
Նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները թերթին հայտնել են, որ Բայդենի թիմի համար տեղեկություններ են նախապատրաստում իրավիճակի վերաբերյալ, սակայն նրանց հրամայվել է թույլ չտալ դրանց հասանելիությունը, քանի դեռ արդյունքը չի հայտարարվել ԱՄՆ Ընդհանուր ծառայությունների վարչակազմի (GSA) կողմից:




































