Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Ի՞նչ է խոսել Սամվել Բաբայանը Արցախի նախագահի գլխավորությամբ ԱԽ նիստում

Լրատվամիջոցներում հրապարակվել է Արցախի նախագահի գլխավորությամբ օրերս տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից մի աուդիոձայնագրություն, որում ԱՀ ԱԽ արդեն նախկին քարտուղար Սամվել Բաբայանը իր տեսակետն է հայտնում Արցախում պատերազմի հետևանքով ստեղծված դժվարին իրադրության վերաբերյալ և ելքեր առաջարկում իրավիճակից:

Ձայնագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ, առանց խմբագրման:

Սամվել Բաբայան.

«Պետք ա խնդիրը հաշվարկենք` ենթադրենք քսան-երեսուն սմերչ ես գցում, կռիվ ենք տալիս, սաղին կոտորում ենք Շուշին վերցնում ենք, բա հետո, հետո զորքը ի վիճակի չի պատերազմ մղելու: Խնդիրը հետևյալն ա` պետք է Ռուսաստանի հետ բանակցել, բացատրել, որ Արցախը տաս օր ժամանակ է ուզում «բեզագավոռոչնի կապիտուլյացիայի» համար: Ստեղ մենակ ժողովրդի խնդիրը չի` լավ Ստեփանակերտի բնակչությանը տարհանեցինք, բա ամբողջ ճակատով զորք է կանգնած, կարողանում ենք էդ զորքը ապահով դուրս բերել, թե թողնում ենք կոտորվի: Եթե Ռուսաստանը գտնում ա, որ Ղարաբաղում մարդ չպետք ա մնա, էդ տաս օրը Ադրբեջանից ենք խնդրում, թե ինքը ռուսն ա խնդրում` դուրս ենք գալիս: Չենք կարող ՆԱՏՕ-ի զորքի հետ, «նայոմնիկների» հետ, «պոլնի վառուժենիայով» կռվենք:

Երեկ փորձել եմ օպերացիա մշակեմ, ընդամենը չորս հատ գաուբիցա ունենք, եթե արտիլերիան չապահովի, ո՞նց ենք մենք առաջ գնալու: Ես էդ 5+2, 5+1 տենց բաներ չեմ հասկանում, որովհետև ոչ մեկ ստեղ էդ պարագայում չի մնալու: Կարող ա էդ դեպքում ռուսը զենք ուղարկի նայոմնիկներով, ստեղ իրավիճակը փոխվի: Ժողովրդին էլ հանենք, եթե մարդիկ կլինեն, որ ուզենան Ադրբեջանի տարածքում ապրեն, թող ապրեն: Էսօր մենք պետք ա Ռուսաստանի հետ վերջնական խոսենք, որ էս տարածքները հանձնում ենք ու ժողովրդին ու զորքին դուրս ենք բերում, կամ իրենք մեզ օգնում են:

Մենք ամբողջ արմիայում ունենք երկու հատ գռադ, մի տասնքանի գաուբիցա, որի վրա հրետանավոր չունենք, դաժե եթե մեզ վաղը հարյուր հատ գռադ տան, մենք մասնագետ չունենք, որ կոմպլեկտովատ անենք, աշխատացնենք: Երեսունքանի օր ա արտիլերիան կռվում ա, բոլորը զոհվել են, հրետանի չունենք, իսկ առանց հրետանի պիխոտը դուխ չի ունենա խնդիր լուծի, չենք կարա պեխոտին հրացանը տանք ձեռքը, ասենք` գնա խնդիր լուծի առանց հրետանու պոդդեռժկի: Ես առաջարկում եմ վերցնել տաս օր հրադադար, բայց հստակ վստահեցնենք, որ մենք դուրս ենք գալիս, ու տեսնենք ռուսները ինչ կանեն, զենք ու նայոմնիկ կուղարկեն, թե չէ: Որովհետև Ռուսաստանից երկու հազարից ավելի մարդ ուզում ա գա, ինքը արգելում ա: Այսինքն պետք է հասկանանք Ռուսաստանի տեսակետը և մեր քայլերը անենք, իհարկե պաշտպանելով այն ինչ դեռ ունենք, մինչև էդ որոշումների պատասխանները ստանանք: Սա է իրավիճակը, սա է իմ տեսակետը:

Պետք ա ռուսների հետ խոսենք, տեսնենք, եթե ռուսները ցանկություն ունենան նորմալ զենք տան, նորմալ հնարավորություններ ստեղծեն, մենք ի վիճակի ենք փոխել իրավիճակը, եթե իրենք դա չեն անում, պետք չէ էդ ժողովրդին կոտորել, պետք չի էդ զորքերին թողել դիրքերում, շան փայ դառնան»:

Հիշեցնենք, սակայն, որ երբ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ առ այն, որ Հայաստանը և Արցախը համաձայնել են Ռուսաստանի և Ադրբեջանի հետ կնքել ցավալի հրադադարի պայմանագիր, որը ենթադրում է Արցախի մի շարք շրջանների զիջում Ադրբեջանին, նույն Սամվել Բաբայանը հանդես եկավ հայտարարությամբ` հավաստելով, որ ինքը նման պայմանավորվածության մասին տեղյակ չէր, իսկ երբ իմացել է, նախ չի համաձայնել, ապա «շտապել է» Երևան «իշխանություններին օրհասական դավաճանությունից ետ պահելու համար, սակայն չի հաջողել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում