Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Ես իմ տեղը չեմ գտնում, բայց Շուշիի ցուցանակից մի քանի մետր հեռու տանկերով կանգնած՝ սպասում ենք հրամանի

«Ես իմ տեղը չեմ գտնում, չգիտեմ՝ ինչ է կատարվում։ Այսքան պայքարից հետո ոնց կարող էր նման բան լինել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, վերջին օրերին Շուշիում թեժ մարտերի մասնակցող Ժորա Սափեյանը։

Նա ասաց, որ այս պահին Շուշիի մատույցներում կանգնած են, սպասում են հրամանի։ «Շուշիի ցուցանակից մի քանի մետր հեռու տանկերով կանգնած ենք, սպասում ենք, թե ինչ կասեն, ինչ հրաման կտան։ Ես տեղս չեմ գտնում։ Գիշերը ժամը 1-ից հետո զինադադարի ձայն լսեցինք, կրակոց բան չկար։ Բայց մենք սպասում էինք, որ լուրջ օպերացիա պետք ա լինի Շուշին վերջնական մաքրելու, ազատագրելու համար, բայց ոչ մեկը գիշերը ձայն չհանեց, ու մեկ էլ ասեցին, թե զինադադար է։ Առավոտյան նոր հեռախոսներից իմացանք, որ նման բան է եղել»,- ասաց Սափեյանը։

Անդրադառնալով հրապարակված տեքստին, որը նախնական վարկածով ստորագրել են Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության նախագահները, մեր զրուցակիցն ասաց, որ չի կարող դրա մասին բան ասել։ Դրա գնահատականը պետք է տան քաղաքական դեմքերը. «Իսկ ինչ վերաբերում է հողերը պահելուն կամ տալուն, ապա դա կախված էր ամեն մի մարդուց, և ամեն մի մարդ պետք է գար այստեղ, կանգներ զինվորների կողքին, կռիվ տար հողի համար, այլ ոչ թե գնային շենքեր գրավեին, գլուխ ջարդեին, միտինգ անեին։ Էդքան կան՝ թող գան ստեղ կռիվ անեն, Շուշիի համար կռվեն։ Ուղղակի պետք էր դրանց արագ ձերբակալեին։ Այդ կենդանիները, ովքեր ծանր պահին իշխանափոխություն են ուզում, մեկ վայրկյան պետք է ազատության մեջ չմնան։ Վարչապետն առանց երկմտելու դա պետք է անի»,- ասաց Սափեյանը՝ հավելելով, որ չէր կարելի նման կերպ զինվորի ոգին կոտրել: «Ես գիշեր-ցերեկ պայքարեմ սրա՞ համար։ Ես ամաչում եմ տուն գնալ ու նայել իմ ժողովրդի աչքերին»,- ասաց նա։

Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պնդմանը, թե այլ ելք չկար, ու նման համաձայնության չգալու դեպքում ավելին կկորցնեինք, Սափեյանը պատասխանեց. «Արայիկ Հարությունյանը ավելի լավ գիտի իրադրությունը։ Նա շատ լավ գիտի, որ 20-30 տարի թալանել են երկիրը։ Ամբողջ Ղարաբաղի տարածքում 8 տանկ կա, այն էլ ջարդված, ֆուտլյար են, կանգնել ենք կողքը, որ պատրոնը չգա կպնի մեզ։ Էդ տանկերը 50-ականներից հին են։ Ստեղ տեխնիկա չկա»,-ասաց Սափեյանը։

Մեր հարցին՝ այսինքն՝ ուրիշ ելք չէ՞ր մնում, քան այս որոշումը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես դա չեմ կարող ասել, դրան չեմ տիրապետում։ Քաղաքական հարցերի չեմ կարող պատասխանել, քանի դեռ այդ տեքստը չեմ կարդացել, իրադրությանը չեմ ծանոթացել»։

Սափեյանն ասաց, որ հակառակորդի միայն կենդանի ուժ է Շուշիում, տեխնիկա չկա, ահավոր մեծ թվով զոհեր են թողել նրանք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում