Թերթը գրում է, որ կոալիցիոն կուսակցություններում ատամ են կրճտացնում ԲՀԿ-ի դեմ, և պատճառն այն չէ, որ ԲՀԿ-ն ուժեղանում է և կարող է առաջիկա ընտրություններում քվեների անսպասելի քանակ հավաքել.
«Պատճառն այն է, որ ամիսներ առաջ տեղի ունեցած կոալիցիոն կուսակցությունների ղեկավար կազմերի հանդիպման ժամանակ հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախընտրական ցուցակների և հատկապես միասնական ցուցակով հանդես գալու մասին մինչև աշուն ոչ ոք չի խոսելու: Այդ հարցը քննարկելու են աշնանը: Սակայն այդ պայմանավորվածությունից մի քանի օր անց Գագիկ Ծառուկյանը մամուլով հայտարարություն է արել, թե ԲՀԿ-ն միանշանակ մենակ է գնալու ընտրությունների: Այս հայտարարությունը զայրացրել է կոալիցիոն կուսակցություններին»։









































