Նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը պաշտոնը ստանձնելուց հետո բախվելու է կորոնավիրուսային համավարակի հարուցած ճգնաժամի հետ: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով առողջապահության մասնագետներին:
Ըստ վերլուծաբանների, Բայդենը կստանա «աղետալի իրավիճակ»`COVID-19-ով վարակվածների և բժիշկներին չվստահող քաղաքացիների ակտիվ աճի տեսքով:
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի նախկին ղեկավար Թոմ Ֆրիդենը հայտարարել է, որ երկրի շատ մասերում կորոնավիրուսն արդեն դուրս է եկել վերահսկողությունից, ուստի մոտ ապագայում ԱՄՆ-ը կկանգնի «հսկայական խնդիրների» առաջ:
Իսկ Կոլումբիայի համալսարանի վարակաբան Անջելա Ռասմուսենը նշել է, որ հեշտ չի լինի ամերիկացիներին համոզել իշխանությունների ազնվության մեջ, քանի որ վերջին ամիսներին երկրի բնակիչները մշտապես իրենց վրա զգացել են համավարակով պայմանավորված մանիպուլյացիաները:
Միևնույն ժամանակ, Բայդենն իր ելույթներում հավաստիացրել է, որ COVID-19-ի դեմ պայքարն առաջնային կլինի իր վարչակազմի համար:










































