Բրիտանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում եկել են այն եզրակացության, որ SARS-CoV-2 կորոնավիրուսի հակամարմիններ կարող են հայտնվել նրանց մոտ, ովքեր չեն վարակվել կորոնավիրուսով: Նրանց աշխատանքը հրապարակվել է Science կայքում:
Փորձին մասնակցել է 300 մարդ, որոնցից 5%-ի մոտ կորոնավիրուսի հակամարմիններ են հայտնաբերվել: Ըստ մասնագետների՝ դրանք ի հայտ են եկել «կից վիրուսով» վարակվելուց հետո:
Գիտնականները նշում են, որ այսպիսով, որոշ մարդիկ կարող են ունենալ նախկինում ձեռք բերած իմունիտետի մասնաբաժին, սակայն այս իմունային պաշտպանության արդյունավետության մասին դեռ ոչ մի ապացույց չկա:
Բացի այդ, փորձագետները պարզել են, որ կորոնավիրուսով չվարակվածների արյան մեջ հայտնաբերված հակամարմինները տարբերվում են նախկինում COVID-19-ով վարակված հիվանդների հետազոտություններից ստացված հակամարմիններից:











































