Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանն իր եգիպտացի գործընկեր Սամեհ Շուքրիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Փարիզը հարգում է իսլամը և դրա դեմ պայքարելու նպատակ չունի, և որ պայքարը միայն ծայրահեղականների դեմ է:
Իր հայտարարության մեջ Լե Դրիանը նշել է, որ մահմեդականները ֆրանսիական հասարակության մաս են կազմում:
«Եվ մենք պայքարում ենք ծայրահեղականության և ահաբեկչության դեմ»,- շեշտել է դիվանագետը:









































