Monday, 15 06 2026
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա

Բրիտանացի պատգամավորները զգուշացնում են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունից բխող ռիսկերի մասին

Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանացի խորհրդարանականների խումբը խորհրդարան է ներկայացրել մի հաշվետվություն, որում նախազգուշացնում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության պարագայում ակնկալվող ռիսկերի մասին։

Հաշվետվության մեջ նշված է, որ եթե Թուրքիան անդամակցի ԵՄ-ին, ապա դա վերջինիս համար կստեղծի անվտանգության ռիսկեր, քանի որ ԵՄ-ի հարևանների թվում կհայտնվեն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրանը, Իրաքը և Սիրիան։ Բացասական գործոնների թվում նշվում են նաև կազմակերպված հանցագործության ու ներգաղթյալների հնարավոր աճը։

Հիշեցնենք, որ 1999 թվականի դեկտեմբերի 10-ին ԵԽ-ի` Հելսինկիում տեղի ունեցած գագաթնաժողովում Թուրքիային շնորհվեց ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ:

2004 թվականի դեկտեմբերին Բրյուսելում անցկացված ԵԽ համաժողովում միաձայն որոշվեց Թուրքիայի հետ բանակցություններ սկսել 2005 թվականի հոկտեմբերի 3-ին: Այդ օրը ԵՄ անդամ երկրները Լյուքսեմբուրգում երկարատև քննարկումներից հետո ընդունեցին Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու որոշում: Այդ ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար (ներկայումս Թուրքիայի 11-րդ նախագահ) Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ Թուրքիան հասցրեց նստել մեկնող գնացքը։

Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա նա մեծապես աջակցում է ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցությանը: 2010 թվականի հուլիսի 27-ին վարչապետ Դևիդ Քեմերոնն Անկարայում հայտարարեց, թե ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելը կնպաստի մուսուլմանական աշխարհի հետ ԵՄ-ի հարաբերությունների բարելավմանը:

Բացի այդ, Քեմերոնը սուր քննադատության ենթարկեց այն երկրներին, որոնք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու հարցում գիտակցաբար իսլամատյացություն են առաջացնում: Ըստ Քեմերոնի՝ Թուրքիան չափավոր իսլամական երկիր է, և անհրաժեշտ է իսկական իսլամը տարբերել նրա ծայրահեղական դրսևորումներից:

Քեմերոնը նաև ընդգծել էր Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամի դերը. «Երբ ես պատկերացնում եմ, թե Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, որքան շատ բան է արել Եվրոպայի պաշտպանության համար, և այն, ինչ հիմա է անում Աֆղանստանում՝ մեր եվրոպական դաշնակիցների հետ, ապա զայրույթ եմ ապրում, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը դանդաղեցվում է: Բավական չէ, որ ասում են՝ Թուրքիան միայն պահպանում է ճամբարը, նաև՝ որ պետք է գտնվի վրանում»:

Ուստի ամենևին էլ պատահական չէր, որ 2010 թվականի հոկտեմբերի 24-ին Թուրքիան և Մեծ Բրիտանիան Ստամբուլում հուշագիր ստորագրեցին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում փոխըմբռնման ու համագործակցության շուրջ, իսկ Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտը, որը հայտնի է Chatham House անունով, 2010 թվականի նոյեմբերի 9-ին տարվա քաղաքական գործչի մրցանակը հանձնեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, որը այս տարվա նոյեմբերի 22-24-ը պետական այցով ժամանելու է Մեծ Բրիտանիա. սա լինելու է Թուրքիայի նախագահի առաջին պաշտոնական բրիտանական այցը վերջին 23 տարիների ընթացքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում