Thursday, 02 07 2026
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր

Արցախի հակամարտությունը տեղափոխվում է Վրաստանի ներքաղաքական պայքարի դաշտ. Առնոլդ Ստեփանյան

Իհարկե, Արցախում տեղի ունեցող պատերազմն ազդել է Վրաստանում երկու խոշոր էթնիկ համայնքների՝ հայերի ու ադրբեջանցիների տրամադրությունների վրա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը՝ անդրադառնալով Վրաստանում հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

«Մենք արդեն հաշվարկել ենք մոտ 15 հազար մարդու, որոնք անմիջականորեն մասնակցել են տարբեր տիպի ակցիաների, որոնցում արտահայտել են իրենց վերաբերմունքը՝ կապված պատերազմի և ընդհանրապես Արցախի հակամարտության հետ: Ընդ որում, այդ ակցիաները եղել են և՛ Ջավախքում, և՛ Թբիլիսիում, և՛ Քվեմո Քարթլիում: Տեսանելի է, որ որոշ կուսակցությունների կամ քաղաքական գործիչների ելույթները, ինչպես, օրինակ, Սաակաշվիլիի, բացասաբար են ազդել այն մարդկանց թվի վրա, որոնք աջակցել կամ աջակցում են այդ քաղաքական ուժերին Ջավախքում: Բնականաբար, այդ նույն ելույթները դրականորեն են ազդել ընտրողների թվի վրա Քվեմո Քարթլիում, որտեղ ադրբեջանցիներ են ապրում: Թե այդ ազդեցությունը որքան է՝ պարզ կլինի նոյեմբերի 1-ին»,- ասաց Ստեփանյանը՝ հավելելով, որ Սաակաշվիլիի այդ հայտարարությունը կատալիզատոր եղավ այլ կուսակցությունների համար:

«Ընդհանուր առմամբ վրացական կուսակցություններից որևէ մեկը Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ չի արտահայտել իր աջակցությունը կողմերից մեկին, բայց, ցավոք, քաղաքական ուժերի որոշ թեկնածուներ, որոնք մեծամասնական ընտրակարգով առաջադրված են Ջավախքում և Քվեմո Քարթլիում, շատ ակտիվորեն ներգրավվել են աջակցության կամ բողոքի մրցավազքում: Նրանք շատ ակտիվորեն արտահայտում են իրենց տեսակետները»,- ընդգծեց Առնոլդ Ստեփանյանը:

Անդրադառնալով հայ համայնքին՝ նա նշեց, որ համայնքը շարունակում է շատ ակտիվ լինել, երեկ մեծ ցույց է կազմակերպվել, միաժամանակ Ջավախքում շատ հաճախ միջոցառումներ են կազմակերպվում: «Հիմնականում ջանքերը կենտրոնացած են մարդասիրական և ֆինանսական միջոցներ հավաքագրելու վրա: Այդ գործընթացը հիմա էլ շարունակվում է: Միաժամանակ նախընտրական շրջանում վրացական կուսակցություններն օգտվում են հայերի ու ադրբեջանցիների կողմից կազմակերպվող ակցիաներից, և փաստացի ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխվում է Վրաստանի ներքաղաքական պայքարի դաշտ:
Կարծում եմ՝ կողմերից ոչ մեկին ձեռնտու չէ, որ Վրաստանը ներքաշվի այդ հակամարտության մեջ, որովհետև Վրաստանը երկու կողմի համար էլ հանդիսանում է առնվազն մարդասիրական միջանցք: Այդ գիտակցումը կա երկու կողմերում էլ, և ես տեսնում եմ, որ տեսանելի չէ ձեռագիր, որ կողմերից մեկը դիտավորյալ մեծ ցույցեր կազմակերպի»,- ընդգծեց Առնոլդ Ստեփանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում