Thursday, 04 06 2026
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել
22:45
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 6 խաղափուլից հետո
21:30
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը
20:45
ՊՍԺ-ի երկրպագուն Բուդապեշտը շփոթել է Բուխարեստի հետ և բաց թողել ՉԼ եզրափակիչը
19:00
Աթլետ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ում
15:15
Կարեն Խաչանովը ավարտեց մրցելույթները «Ռոլան Գարոս»-ում
11:30
Սամվել Ազիբեկյանը 4-8-րդ տեղերն է բաժանել միջազգային շաշկու կայծակնային ժամանակակարգով խաղի մրցաշարում
23:50
ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող
21:09
Forbes-ը հրապարակել է մինչև 25 տարեկան ամենահարուստ մարզիկների ցանկը
13:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում է 16 հայ շախմատիստուհի
Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում
18:10
Մեսսին՝ ԱԱ-2026-ում․ Արգենտինան հաստատել է «աստղային կազմը»
14:20
Մեզ համար այս չեմպիոնությունը երկար սպասված էր. Արթուր Սերոբյան
12:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները անհատական ԵԱ-ում
21:50
Նեյմարը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մինչև երեք շաբաթ
19:50
«Բարսելոնան» 90 մլն եվրոյի առաջարկ կանի Ալվարեսի համար

Հայաստանի առաջնություն. Առաջատարը պարտվում է, ետնապահը` ոչ

Հանգստյան օրերին կայացան Հայաստանի առաջնության 16-րդ տուրի հանդիպումները: Շաբաթ օրը «Փյունիկ»-ն ընդունեց «Գանձասար»-ին, «Շիրակ»-ը` «Իմպուլս»-ին: Չեմպիոնը կապանցիների հետ ոչ-ոքի` 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը և մնաց երրորդ հորիզոնականում: Հանդիպման 4-րդ րոպեին հաշիվը բացեց տանտերերի հարձակվող Էդգար Մանուչարյանը, կապանցիները պատասխան գոլը խփեցին 63-րդ րոպեին. աչքի ընկավ Անդրանիկ Սարգսյանը:

«Իմպուլս»-ը 2:3 հաշվով պարտության մատնեց «Շիրակ»-ին և 22 միավորով հավասարվեց 4-րդ հորիզոնականում ընթացող «Միկա»-ին, գոլերի հեղինակներ դարձան Անդրանիկ Բարիկյանն (36 ր.) ու Կարեն Ալեքսանյանը (90 ր.)` «Շիրակ»-ից, Արթուր Բարսեղյանը (41 ր.), Նորայր Գյոզալյանը (45+1 ր.) և Սամվել Հակոբյանը (82 ր.)` դիլիջանյան ակումբից: Նշենք, որ սա «Շիրակ»-ի արդեն երրորդ անընդմեջ պարտությունն էր ընթացիկ առաջնությունում:

Այսօր «Բանանց»-ն ընդունեց մրցաշարային աղյուսակի առաջատար «Ուլիս»-ին և հաղթեց 2:1 հաշվով` վերջինիս զրկելով միանձնյա առաջատարի դիրքից: Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը` Գեորգի Կրասովսկին անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարված, 19 րոպե անց Բրունո Կորեան նախ հավասարեցրեց այն, ապա` 84-րդ րոպեին նույն Բրունո Կորեան անկյունայինի խաղարկումից հետո գլխի դիպուկ հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին:

Մյուս խաղում մրցաշարային աղյուսակի ետնապահ «Արարատ»-ը սեփական հարկի տակ կարողացավ ոչ-ոքի` 1:1 հաշվով ավարտել հանդիպումը «Միկա»-ի հետ, գոլերի հեղինակներ դարձան Կարեն Խաչատրյանը (58 ր.)` «Արարատ»-ից և Արեգ Ազատյանը (70 ր.)` «Միկա»-ից:

16-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

1.«Գանձասար» 30 մ.
2.«Ուլիս» 30 մ.
3.«Փյունիկ» 29 մ.
4.«Միկա» 22 մ.
5.«Իմպուլս» 22 մ.
6.«Բանանց» 18 մ.
7.«Շիրակ» 13 մ.
8.«Արարատ» 10 մ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում