ԱՄՆ յոթ նահանգներում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային աճ, հայտնում է CBS News-ը:
Ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել Կոլորադոյում, Այդահոյում, Ինդիանայում, Մինեսոտայում, Նյու Մեքսիկոյում, Հյուսիսային Դակոտայում և Արևմտյան Վիրջինիայում:
ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում նոր կորոնավիրուսային վարակի դեպքերով: Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի, ԱՄՆ-ում ավելի քան 8 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, որից ավելի քան 218,000-ը մահացել է: Բուժվել է շուրջ 3 միլիոն մարդ:









































