Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ Վիտալի Միլոնովը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ Ստեփանակերտում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից:
«Այս բարդ օրերին մեր սրտերը մեր եղբայրների հետ են, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հակամարտության զինված լուծումն անթույլատրելի է։ Մենք շատ հուսով ենք, որ Արցախի խաղաղ երկինքը հուսալիորեն պաշտպանված է լինելու ագրեսիայից և ոչ մի թուրքական անօդաչու թռչող սարք այլևս կյանք չի խլելու։ Ղարաբաղի հողը ԻԳԻԼ-ի բարմալեյների ատամներով չէ», – գրել է Միլոնովը։
https://www.facebook.com/milonov/posts/3961497283878981









































