Friday, 03 07 2026
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան

Մեր դաշնակիցները դասալիք են. Ռուսաստանին կոնկրետ գործողությունների է դրդելու Բեսլանի կրկնության վտանգը Չեչնիայում

ՀՀ պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 14-ին հայտարարեց, որ Ադրբեջանը թիրախավորել է Հայաստանի տարածքում տեղակայված ռազմական տեխնիկան։ Ադրբեջանական ԱԹՍ-ների թիրախային հարվածի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 10 զինծառայող։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռուսական ռազմական գերատեսչությունը ստուգում է տեղեկությունը։ Ի պատասխան լրագրողի հարցին՝ տեղեկությունը հաստատվելու դեպքում արդյո՞ք կգործի ՀԱՊԿ մեխանիզմները՝ Պեսկովն առաջարկել է սպասել արդյունքներին։

Այս ֆոնին քաղաքագետները նշում են, որ ՀԱՊԿ-ից զատ, ստեղծված իրավիճակում կարող է գործել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը, որի շրջանակներում էլ Ռուսաստանը պետք է գործնական քայլեր ձեռնարկի։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ այդ շրջանակներում Հայաստանն ու Ռուսաստանը այս կամ այն կերպ համագործակցում են, իշխանությունը, ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ շատ լավ գիտի՝ որ իրավիճակում ինչպես վարվել, ինչ եղանակների դիմել։ «Ես կարծում եմ, որ Ռուսաստանի հետ մենք բալանսավորված հարաբերություններ պետք է պահենք։ Պարզ է, որ հիմա ՀԱՊԿ-ի շրջանակներում բան չի արվի, բայց երբ որ թուրքական սպեցնազը, մոջահեդները, իսլամիստները կսկսեն թափանցել Հյուսիսային Կովկաս և նոր Բեսլանի վտանգ կառաջանա, Ռուսաստանը արդեն վազելու է մեզ օժանդակության։ Ռուսաստանն արդեն զենքով, ՀԱՊԿ-ի հարայհրոցով վազելու է։ Դա արդեն լինելու է։ Դա անխուսափելի է։ Հյուսիսային Կովկասի պայթյունը մերկացնելու է Ռուսաստանին։ Կրկնում եմ, Ռուսաստանին շարժելու է, կոնկրետ գործողություններ է դրդելու Բեսլանի կրկնության վտանգը Չեչնիայում։ Եվ դա լինելու է։ Ու որքան նրանք հապաղեն, այնքան այդ վտանգը մեծանալու է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շիրինյանը՝ հավելելով, որ այս պահին Ռուսաստանը դեռևս հույս ունի, որ մոջահեդները չեն անցնելու իրենց տարածք, դրա համար դեռևս իրեն Թուրքիայի հետ առևտրի մեջ է պահում։ «Երեկ տեսանք, որ Լավրովը պարզապես առևտուր էր անուն Թուրքիայի հետ։ Մի թթու խոսք չասաց հակառակորդին, իր թշնամուն»,-ասաց Շիրինյանը։

Մյուս կողմից, Շիրինյանի խոսքերով, կիրակի օրը հանվում է Իրանի նկատմամբ զենքի վաճառքի արգելքը, և Հայաստանը դրանով ստանալու է լրացուցիչ թևարկության լայն հնարավորություն։ «Իրանն այն պետությունն է, որ մենք նրա հետ խնդիր չենք ունենալու, և Իրանն այն երկիրն է, որ օտարերկրյա ուժերի տեղակայմանը դեմ է։ Այսինքն՝ նրանց դիրքորոշումը բացարձակորեն համընկնում է հայկական դիրքորոշման հետ։ Պարզապես պետք է արագ կողմնորոշվել, արագ Իրանի հետ զենքի խնդիրը լուծել, այդ առումով թուլացնել Ռուսաստանից կախվածությունը։ Իրանը Հայաստանին զենք կվաճառի, քանի որ պանթուրքիզմը Իրանի մահն է։ Այնպես որ, մի քիչ կարելի է սպասել ու մնացածը կստացվի»,- ասաց Շիրինյանը։

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի խոսքերով էլ՝ բանը անգամ ռազմատեխնիկական համագործակցությանը չպետք է հասներ, և ՀԱՊԿ-ն անմիջապես պետք է գործողության անցներ, երբ արդեն Բալահովիտի, Աբովյան քաղաքի վրա ԱԹՍ-ներ էին հայտնվել, կամ սկսվել էր ռմբակոծվել Վարդենիսը։ «Միջազգային իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը կանխարգելող բաղադրիչն է։ Եթե որևէ երկիր համարում է, որ իր նկատմամբ հարևան երկիրը վտանգավոր ծրագրեր է կազմում, ինքը դրա համար դիմում է ՄԱԿ-ին կամ լոկալ անվտանգության համակարգին, ու նախազգուշական քայլեր են արվում։ Իսկ արդեն երկու շաբաթ է՝ Թուրքիան ու Ադրբեջանը հայտարարում են, որ իրենք կռվում են ոչ թե սեպարատիստների հետ, այլ կռվում են ՀՀ օկուպացիոն բանակի դեմ։ Ծրագիրն էլ կոչվում է դեօկուպացիա։ Այդ հայտարարությունը բավարար էր, որ մեր դաշնակից պետությունները՝ Ռուսաստանը, Ղրղզստանը, Բելառուսը, մեր ու նրանց միջև կնքված պայմանագրի ուժով՝ օրենքի ուժով գործողություներ ձեռնարկեին։ Պարտադիր չէր, որ մենք իրենց դիմեինք։ Մենք այդ պայմանագիրը ստորագրելիս արդեն նրանց դիմել էինք։ ՀԱՊԿ քարտուղարը պետք է իր նախաձեռնությամբ նիստ հրավիրեր ու քննարկեր իրավիճակը, հարցը, որ Հայաստանի հետ սպառնալիքների լեզվով են խոսում, կամ սկսել են ռմբակոծել ՀՀ տարածքը»,- ասաց Արշակյանը։

Մեր դիտարկմանը՝ ինչու այդ բոլոր քայլերը չեն արվում, Արշակյանը պատասխանեց. «Որովհետև մեր դաշնակիցները բոլոր միասին, որպես դաշնակից, դասալիք են։ Մենք գործ ունենք դասական իմաստով դասալքության հետ։ Իսկ որ արդեն հրթիռակոծել են մեր հրթիռները, ապա դա արդեն վերջնագիծն է։ Այդ հրթիռները պետք է հասած լինեին Բաքու, ոչ թե Վարդենիսի տարածքում։ Նրանք մեր դաշնակիցը չեն։ Մենք այդտեղ պատանդ ենք, ոչ թե նրանց դաշնակիցը, կամ գործընկերը։ Մենք, մեր երկիրը գերի է այդ միության մեջ։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մենք Բեռլին մտել ենք, Ստալինգրադը պաշտպանել ենք, մնացածը իրենց գործն է։ Իրենք մեզ պարտք են»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում