ԱՄՆ-ի դաշնային դատախազությունը երեք տարի ուսումնասիրել Է նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եգիպտոսի պետական բանկի հնարավոր կապի մասին հարցը 2016 թվականի նախընտրական արշավի ժամանակ: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների:
Աղբյուրների տվյալներով՝ հետաքննությունն սկսվել է երեք տարի առաջ, երբ հայտնվեցին հետախուզական տվյալներ, այդ թվում՝ իրազեկիչից՝ Եգիպոսի բանկից 10 մլն դոլար ստացվելու մասին՝ ի պաշտպանություն 2016 թվականին Թրամփի նախընտրական արշավի:








































