Սիրիայից վարձկանների նոր խումբ է պատրաստվում Թուրքիայի տարածքով Արցախ ուղարկելու համար, «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել են սիրիական ընդդիմության աղբյուրները՝ չնշելով ժամկետները և զինյալների քանակը:
Միևնույն ժամանակ, ինչպես հեռախոսով ասել է գործակալության զրուցակիցներից մեկը, այնտեղ գտնվող վարձկաններն արդեն կորուստներ են կրում:
«(Վերջին օրերին) յոթ սպանվածների դիեր և 18 վիրավորներ տեղափոխել են Թուրքիա»,- ասել է աղբյուրը:
Բացի այդ, աղբյուրները հերքել են զինյալների Արցախից Սիրիա վերադարձի մասին տեղեկությունները՝ նշելով, որ պայմանագրերը կնքվում են վեց ամիս ժամկետով:










































