Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում, հոկտեմբերի 13-ին թեժ մարտեր են ընթացել շփման գծի հյուսիսային ուղղությամբ: Մամուլի ասուլիսում այս մասին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակառակորդին հետ շպրտել` պատճառելով էական վնասներ: Այս ընթացքում Զինված ուժերի, կանոնավոր բանակի, պահեստազորի, աշխարհազորի միասնական, համատեղ, փայլուն, հերոսական գործողությունների շնորհիվ հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական գործողությունները»,- ասաց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ մնացած ուղղություններով ևս մարտական գործողությունները շարունակվել են, իսկ Ադրբեջանը որևէ էական առաջխաղացում չունի:








































