Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան «վերջնագիր» է ներկայացրել հանրապետության կառավարությանը՝ նշելով, որ երկրի բոլոր ձեռնարկություններում 13 օր հետո գործադուլ կսկսվի, եթե ընդդիմության պահանջները չկատարվեն: Այս մասին նա հայտարարել է իր Telegram-ալիքում:
Ընդդիմությունը պահանջում է Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը, դադարեցնել բռնությունները երկրի փողոցներում, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
Նրա խոսքով, եթե այդ պահանջները մինչև հոկտեմբերի 25-ը չբավարարվեն, ապա «ամբողջ երկիրը խաղաղ կերպով փողոց դուրս կգա Ժողովրդական Վերջնագրով»: Իսկ հոկտեմբերի 26-ին, ըստ Տիխանովսկայայի, կսկսվի բոլոր ձեռնարկությունների ազգային գործադուլը, բոլոր ճանապարհները կփակվեն, չեն գործի պետական խանութները:
«Դուք տասներեք օր ունեք երեք պայմանները կատարելու համար: Մենք տասներեք օր ունենք, որպեսզի պատրաստվենք և այս ամբողջ ընթացքում բելառուսները կշարունակեն իրենց խաղաղ և համառ բողոքը»,- ընդգծել է քաղաքական գործիչը:








































