Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հաղորդել են, որ գերատեսչությունն ակտիվ մասնակցություն ունի Արցախում իրավիճակի կայունացման հարցում: Բացի այդ ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ հետ և մտահոգություն հայտնել Արցախում գրոհայինների տեղակայման կապակցությամբ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ:
Մեր զրուցակիցը ուշադրություն հրավիրեց մի կարևոր նրբության վրա: «ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ գերատեսչությունը հնարավոր ամեն բան անելու է «իր հնարավորության սահմաններում», ինչն իրականում տողատակում բավականին լայն բովանդակություն է պարունակում: Ըստ էության այդ հնարավորությունը ՌԴ զինվորն է, իսկ փաստացի Ռուսաստանի զինծառայողն այսօր հնարավորթյուն չունի ազդելու բուն պատերազմական գործողությունների վրա: Սա հստակ մեսիջ է, և գուցե նաև հեռահար նպատականեր հետապնդող որոշակի ուղերձ: Հետագա հռետորաբանությունը և որոշակի քայլերն ավելի պարզ կդարձնեն, թե որ ուղղությամբ է աշխատում Ռուսաստանը»,-շեշտեց Պետրոսյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:







































