Նիդեռլանդներում 89-ամյա կին է մահացել կորոնավիրուսով կրկնակի վարակվածությունից։ Ինչպես պարզաբանում է BNO News- ը, սա կրկնավարակից մահվան առաջին դեպքն է։ Կլինիկական դեպքը հրապարակվել է Օքսֆորդի համալսարանի հրատարակչության կայքում:
Հուլիսին նրան հիվանդանոց էին տեղափոխել՝ կորոնավիրուսի թեստի դրական պատասխանով։ Այնուամենայնիվ, հինգ օր անց նա դուրս էր գրվել, քանի որ վարակի ախտանիշներն անհետացել էին:
Երկու ամիս անց նրան կրկին հիվանդանոց են տեղափոխել՝ բարձր ջերմությամբ և հազով։ Այս անգամ նույնպես կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Երկու շաբաթ անց նա մահացել է: Գործակալությունը նշում է, որ վիրուսի գենետիկ հաջորդականությունը հաստատում է վերավարակի վարկածը:







































