Շուշիի Սբ․Ղազանչեցոց եկեղեցում ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծության արդյունքում վիրավորված ռուս ռազմական տեսաբան Յուրի Կոտենոկը տեսանյութ է տեղադրել իր Telegram ալիքում:
Տեսանյութի տակ նա հետևյալ մեկնաբանությունն է թողել.
«Մենք պետք է հստակ հասկանանք, որ քաղաքացիական օբյեկտների, պատմական ժառանգության օբյեկտների դեմ հարվածները ուղղակի ցեղասպանություն են: Եվ այստեղ ոչ ոք պատրանքներով չի ապրում: Բոլորն էլ հասկանում են, որ խոսքն այստեղ գոյատևման մասին է»:







































