Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ քիմիական զենքի հարցով պատժամիջոցները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով համապատասխան հայտարարությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցների ռեժիմը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվելու է մինչև 2021թ.-ի հոկտեմբերի 16-ը: Որպես պատժամիջոցների երկարացման պատճառ նշվում է քիմիական զենքը և Սկրիպալների գործը:
«ԵՄ-ն «…» պատժամիջոցների ռեժիմը երկարաձգել է քիմիական զենք օգտագործելու համար: Ներկայումս այդ պատժամիջոցներն ուժի մեջ են ինը մարդու դեմ, նրանցից հինգը կապված են Սիրիայում քիմիական հարձակումների հետ, իսկ չորսը՝ Սոլսբերիում օգտագործված նյարդա-պարալիտիկ նյութի հետ»,- ասված է տեքստում:
Նմանատիպ որոշում ԵՄ-ն ընդունել էր նաև անցած տարվա հոկտեմբերին:







































