Միշտ պետք է զգոն լինենք՝ և՛ ճակատում, և՛ ընդհանրապես՝ մեր պայքարում: Դեռ հրադադար չկա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
«Հումանիտար հրադադարի ժամանակ երկու կողմն էլ կրակը պետք է դադարեցնեն, որպեսզի հնարավոր լինի աշխատանքներ իրականացնել: Ադրբեջանը համաձայնվեց հրադադարին, բայց ինչո՞ւ չեն պահպանում: Կարծում եմ՝ ստիպված են գնացել Մոսկվա, քանի որ միջազգային կարծիքը իրենց օգտին չէ, և բացի դրանից՝ Ռուսաստանը արդեն ուշքի է եկել: Ռուսաստանին մտահոգում է ահաբեկիչների առկայությունը տարածաշրջանում, դա շատ լուրջ է: Արդեն ապացուցված է նրանց առկայությունը: Եվ դա էլ ստիպեց Ռուսաստանին՝ ավելի կոշտ պարտադրել Ադրբեջանին՝ գնալ Ռուսաստան: Ռուսաստանի ազդեցությունը միշտ էլ մեծ է եղել տարածաշրջանում, և Ադրբեջանը չկարողացան Ռուսաստանին ասել՝ ոչ»:
Տպավորություն է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ իր դիակները ստանալու գործում. կրակել են այն պահին, երբ իրենց դիակներին էին հանձնում: Քաղաքագետը, անդրադառնալով այս դիտարկմանը, նշեց, որ Ադրբեջանը չի ուզում վերցնել իր դիակներին, քանի որ հասկանում է, որ երկրի ներսում կսկսվի ապստամբություն, քանի որ հազարավոր զոհեր կան. «Մենք պետք է պայքարենք, որ գոնե հումանիտար նպատակներով հրադադարը հաստատվի: Դա ճիշտ է նաև քաղաքական տեսանկյունից»:
Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը և Թուրքիան փորձում են ձախողել ռուսական նախաձեռնությունը, բայց առաջին հերթին Թուրքիան. «Թուրքիան ուզում է թուլացնել Ռուսաստանին, որ մի բան պոկի»:
Ստեփան Գրիգորյանը նաև կարևորեց Արցախի Հանրապետության ճանաչումը: «Հայաստանը պետք է աշխատանք տանի, որ այս թեժ փուլում երկրներից առնվազն մեկը ճանաչի Արցախի անկախությունը, օրինակ՝ Ֆրանսիան, Ռուսաստանը կամ ԱՄՆ-ը, հետո նոր Հայաստանը ճանաչի»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Մանրամասն՝ տեսանյութում:









































