«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին։
Ռոք երաժիշտն իր Twitter-ում նոր գրառում է կատարել, որով դիմել է լրատվամիջոցներին։ Նա գրել է. «Ադրբեջանի կլաստերային ռմբակոծությունները Ստեփանակերտում ստուգվում են բազմաթիվ լրատվամիջոցների կողմից, մինչդեռ Ադրբեջանը թույլ չի տալիս ազատ մամուլի մուտքն իր կողմ: Խնդրում եմ, մի կողմ դրեք կեղծ պարիտետը, քանի որ կլասետային զինամթերք օգտագործելու մասին Հայաստանի կողմից հաստատված ապացույց չկա»:










































