Monday, 15 06 2026
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի

Առաջիկայում նոր բացահայտումներ ու ձերբակալություններ կլինեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախյան պատերազմի օրերին դավաճանների թեման շարունակում է արդիական մնալ, և առաջիկայում, հնարավոր է, այն ձնագնդի էֆեկտ ունենա, ու նոր բացահայտումներ լինեն: Նախ՝ հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ. «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»»:

Ապա պարզ դարձավ, որ ԱԱԾ-ում սկսված հետաքննության արդյունքում Երևանում ձերբակալվել է Ստեփանակերտի բնակիչ Ն.Մ-ն: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս գործի շրջանակներում դիտարկվում են և ուշադրության կենտրոնում են հայտնվել ոչ միայն Արցախ մեկնած ինչ-ինչ անձինք, այլ նաև քաղաքական շրջանակներից որոշ գործիչներ:

Եվ այս առումով ուշադրության էր արժանի երեկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցում արված նրա հայտարարություններից մեկը՝ կապված դավաճանության դեպքի հետ: Նա, այսպես ասած, ակնարկեց, որ դավաճանների թվում չեն կարող լինել ԲՀԿ-ի կամ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները: «Շատ շուտով մենք կիմանանք հստակ անուններ: Մեր համաքաղաքացիները հոյակապ գիտեն՝ ինչի, ում մասին է խոսքը: Դուք տեսնում եք, որ, օրինակ, մենք ունենք «Լուսավոր Հայաստանի» ու ԲՀԿ-ի հետ խնդիրներ, բայց նրանց մոտ այդ գիտակցումը կա, և միասնականություն կա, բայց կան մարդիկ, որոնք փորձել ու փորձում են», – նշեց Ալեն Սիմոնյանը:

Այստեղից կարող ենք եզրակացնել, որ առաջիկայում սպասվում են ձերբակալություններ խորհրդարանական ուժերի շրջանակներից դուրս, իսկ թե որքանով է հիմնավորված դավաճանության հիմքով հարուցված քրեական գործը, որը ենթադրում է 15 տարվա ազատազրկում, ցույց կտա ժամանակը: Հավելենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ձերբակալված անձն իր ցուցմունքում ասել էր, թե ինքը չի հորդորել զինվորներին դիրքերը լքել կամ նահանջել, այլ ընդամենը կարծիք է հայտնել, թե ինչ է մտածում պատերազմի վերաբերյալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում