ՄԱԿ-ը ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Մոսկվայում` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ, կհանգեցնի ռազմական գործողությունների դադարեցմանը:
«Մենք ամեն կերպ ողջունում ենք այդ ջանքերը և առաջիկա հանդիպումը: Հուսով ենք, որ դա առաջին հերթին կհանգեցնի ռազմական գործողությունների դադարեցմանը», – ճեպազրույցում ասել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:









































