Saturday, 08 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Վտանգված է ժողովրդի գոյությունը. բոլոր նախադրյալները կան, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը. Կայծ Մինասյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Tv5Monde հեռուստաալիքին՝ հայտարարելով՝ այս իրավիճակում պատշաճ արձագանքը կլինի այն, որ եվրոպական երկրները, միջազգային հանրությունը և կոնկրետ երկրները իրենց մեջ ուժ գտնեն և վճռական քայլ անեն ու ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը: «Իմ ակնկալիքն իրոք այն է, որ Ֆրանսիան ուղղակի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Ֆրանսիայում բնակվող քաղաքագետ Կայծ Մինասյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը, նշեց՝ Հայաստանում, Արցախում և ընդհուպ ԱՄՆ-ում մեկ պահանջ է պետք բարձրացնել՝ ճանաչել Արցախի անկախությունը. «Ուրիշ ոչինչ՝ մանավանդ այս պայմաններում։ Բոլոր սփյուռքահայերը պետք է այդ ուղղությամբ աշխատեն։ Արդյոք Ֆրանսիան կճանաչի՞ Արցախի անկախությունը, դրա նախադրյալներն ու պայմանները կան, որովհետև վտանգված է ժողովրդի գոյությունը։ Կա՛մ ուղղակի ճանաչում, կա՛մ միացում Հայաստանի հետ։ Արդյոք Ֆրանսիան կամք ունի՞ ճանաչելու. պետք է նախ տեսնել իրականությունը մարտադաշտում։ Բաքուն ագրեսոր պետություն է, և Բաքու-Անկարա զույգը համագործակցում է ահաբեկչության հետ։ Պետք է սրա համար հաշիվ տան ու դատապարտվեն»։

Ըստ մեր զրուցակցի՝ պետք է աշխատել այդ ուղղությամբ և այդ ճանապարհին ստիպել Արցախի անկախության ճանաչումը։

Եթե Թուրքիան տապալի Մինսկի խմբի հաջողությունը, արդյոք Ֆրանսիան կամք կունենա՞ այդ պայմաններում ճանաչել Արցախը՝ հարցին ի պատասխան Կայծ Մինասյանն ասաց. «Շատ հարցեր կան, որ պետք է նախ ուսումնասիրել, հետո որոշել, թե երբ պետք է ճանաչել Արցախը։ Այսօր այդ պայմաններն ավելի դյուրին են, քան նախքան սեպտեմբերի 27-ը»։

Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ աշխատանքը պետք է աշխուժացնել: «Պետք է օգտագործել բոլոր քաղաքական ղեկավարների հայտարարությունները, հավաքել այդ հայտարարությունները և դրանք օգտագործել որպես ճնշում պետությունների վրա՝ սկսած Ֆրանսիայից ու Հոլանդիայից մինչև Զատուլինի հայտարարություններ։ Մեկ ազգ, մեկ նպատակ՝ ճանաչել Արցախը՝ ապահովելու հայերի ու հայրենիքի անվտանգությունը։ Արցախի անկախությունը մարմնավորում է եվրոպական և ռուսական արժեքները: Պաշտպանել Արցախը նշանակում է պաշտպանել ազատությունը ֆաշիզմից։ Հաղթելու ենք, ուրիշ տարբերակ չկա։ Մեռնել ու զոհվել՝ հանուն ապրելու։ Հաղթել ու վերջ»,- եզրափակեց Կայծ Մինասյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում