Դեռևս օրեր առաջ, երբ Հանրային խորհրդի օպերատիվ շտաբի հերթական նիստին էի շտապում, ես ինքս շատ տարօրինակ ահազանգերի մասին գրառումներ ստացա, որ մասնավորապես, երևանամերձ մարզերից մեկում երկու տղաներ են մտնում տարբեր խանութներ և փորձում խուճապ տարածել։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով նրան, այսօր ՀՀ վարչապետը հայտարարել է, որ առաջնագծում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է», և որ այդ հարցով քրեական գործ է հարուցվել։
«Անկեղծ ասած, սկզբնական շրջանում նույնիսկ կար կասկած, որ դրանք հայեր չեն, հակառակորդի կողմից ներդրված գործակալներ են, որոնք հայերեն գիտեն։ Պատմում էին, որ խանութներում, երբ տեղի բնակիչները վեճերի մեջ էին մտնում, նրանք չէին բավարարվում դրանով, շարունակում էին իրենց սև գործելաոճը նաև հարևան խանութներում։
Իմ առաջին հորդորն էր, որ նման ահազանգերը փոխանցել ԱԱԾ-ին, բայց հետագայում պարզվեց, որ սա միակ դեպքը չէ»,-ասաց նա։











































