Monday, 15 06 2026
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել

Որոշ ընդդիմադիրներ պատրաստ էին դավաճանության, նրանք դեռ երանի կտան թավիշին

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ զինվորներին փորձել են համոզել, որ այս պատերազմը Նիկոլ Փաշինյանն է հրահրել, և որ սա պայմանավորված պատերազմ է, անգամ զինվորներին համոզել են նահանջել և դիրքեր հանձնել թշնամուն: Տեղեկություն կա, որ այս առնչությամբ մեկ անձ ձերբակալվել է: Դրան հաջորդեց ԱԱԾ տնօրենի աշխատանքից ազատման որոշումը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը նշեց. «Այստեղ կապեր տեսնում եմ, բայց փաստեր չունեմ: Ինչ վեաբերում է դավաճանական գործողություններին, ամիսներ առաջ եմ ես ասել, որ ցավոք ընդդիմադիր որոշ ուժեր պատրաստ էին հայրենիքի դավաճանություն: Սա ինձ համար սպասելի էր: Պատերազմի առաջին իսկ օրերից ունեցել եմ այս մտահոգությունը: Ուրախ եմ, որ արագ հայտնաբերվել է, և հետագա հնարավոր զարգացումները կանխվել են: Չափազանց լուրջ պատիժ պետք է սահմանել դավաճանության համար»:

Դիտարկմանը, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն այդ անձը Վիտալի Բալասանյանն է կամ նրա շրջապատից մեկը, և այդ մասին Բալասանյանը չի հերքել լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, Գայանե Աբրահամյանը արձագանքեց. «Ես չգիտեմ, թե ովքեր կարող են լինել այդ մարդիկ, կարող եմ միայն ողջամիտ կասկածներ ունենալ, բայց այն իրավիճակը, ինչ 90-ականներին տիրում էր Ադրբեջանում, հիմա փորձում են իրականացնել Հայաստանում… Մենք ներքաղաքական հարցերը մոռանալու կոչեր արեցինք, և՛ խորհրդարանական ուժերը, և՛ մի քանի արտախորհրդարանական ուժեր դա հաստատեցին, ի պատիվ իրենց, բայց որոշ ընդդիմադիր ուժեր պատրաստ են նաև երկրի դավաճանության: Այսօր, բոլոր ուժերը ներգրավելով, պետք է կանխենք նման դեպքերը, կարծում եմ այդպիսի գործողությունների որակումն ու ու պատիժը պատերազմի հաղթական ավարտից հետո պիտի տանք:

Մանրամասները տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում